26.11.2024
Ամփոփվել են ՀՀ և ՌԴ զինված ուժերի շտաբային բանակցությունները
prev Նախորդ նորություն

Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են" Սուքիասյան

Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Այս մասին ասված է Խաչատուր Սուքիասյանի տարածած հայտարարության մեջ:


"Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո: Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից",- ասված է հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝  Երևանի Ամիրյան փողոցում երեկ` հուլիսի 18–ին կրակոցներ արձակողը Ռ. Սուքիասյանն է, «Իմ քայլը» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբայրը: