1.07.2025
Նախկին ՄԻՊ-ը միացավ «Համախմբում» կուսակցությանը
prev Նախորդ նորություն

Մինսկի խմբի համանախագահները կմասնակցեն Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Սանկտ Պետերբուրդում: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանն ասել է ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրյոն:

Նրա խոսքով, իրենք մեծ հույսեր ունեն այդ հանդիպումից:

«Հուսով ենք, որ հանդիպման ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները կվերականգնեն փոխադարձ վստահությունը և կհասնեն հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի»,- ասել է Անդրյոն:

Հիշեցնենք, ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ասել էր, որ մասնակցելու է նախագահների եռակողմ հանդիպմանը, որը կկայանա Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին:

Քոչարյան. Ադրբեջանը հակված չէ հետաքննող մեխանիզմների լիարժեք ներդրմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով