1.07.2025
Հակառակորդը գործի է դրել գնդացիրներ ու դիպուկահար հրացաններ
prev Նախորդ նորություն

Նախկին ՄԻՊ-ը միացավ «Համախմբում» կուսակցությանը

Որոշել եմ միանալ «Համախմբում» կուսակցությանը, քանի որ գաղափարապես այն ինձ հարազատ է թվում: Այս մասին կուսակցության հիմնադիր համագումարի մեկնարկին այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով, վերջին տարիների աշխատանքը ցույց է տվել, որ առանց քաղաքական թիմի հնարավոր չէ լուծել այն խնդիրները, որոնց մասին հենց ինքը տարիներ շարունակ բարձրաձայնել է: «Օմբունդսմենը կարող է տարատեսակ խնդիրներ բարձրաձայնել, բայց ոչ լուծել»,- ասաց նա:

Հիշեցնենք, Կարեն Անդրեասյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարական տվեց այս հունվարին: Շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարականը պայմանավորված էր իշխանությունների կողմից ճնշումներով:

Նշենք, որ համագումարում կուսակցության նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախկին անդամ Վարդան Օսկանյանը:

Մինսկի խմբի համանախագահները կմասնակցեն Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով