ԵԱՏՄ երկրները ձևավորել են Միության ագրոարդյունաբերության քարտեզը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանություն է տվել ագրոարդյունաբերության զարգացման քարտեզին, որը փաստացի ագրոարդյունաբերական ոլորտում հեռանկարային նախագծերի տվյալների ներդրումային բազա է:
Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամլո ծառայությունը, ագրոարդյունաբերության զարգացման քարտեզը տեղեկատվական ռեսուրս է, որը բաղկացած է ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ավելի քան 70 խոշոր ներդրումային նախագծերից՝ ավելի քան 6,5 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: Քարտեզի նախագծերից առավել նշանակալի են ներմուծմանը փոխարինողները և արտահանման ներուժի իրացմանն ուղղվածները, այդ թվում՝ բուսաբուծության, անասնաբուծության, վերամշակման և ագրոարդյունաբերության ոլորտներում:
«ԵԱՏՄ ագրոարդյունաբերության զարգացման քարտեզը հնարավորություն կտա օգտատերերին տեղեկատվություն ստանալ ԱԱՀ–ում ներդրումային և ինտեգրացիոն նախագծերի տարածքային տեղակայման, նախագծերի հիմնական ցուցանիշների, ոլորտային պատկանելության մասին՝ տեղեկատվության գրաֆիկական պատկերացմամբ օգտագործման համար հարմար տեսքով», - նշել է Արտակ Քամալյանը:
Փաստաթուղթը ներառում է նաև տեխնոլոգիական ուղղություններ, որոնցով ԵԱՏՄ-ում անհրաժեշտ է ներմուծման փոխարինում, և կազմակերպություններ, որոնք պատրաստ են մասնակցել համապատասխան նախագծերի իրականացմանը: Այդ տեղեկատվությունը թույլ կտա Միության շրջանակներում ձևավորել արտադրական կոոպերացիոն շղթաներ, ինչպես նաև ռացիոնալ բաշխել ներկրող արտադրությունների պետական աջակցության միջոցները։ Քարտում ընդգրկվել են նաեւ Միությունում ներմուծման ծավալով առավել նշանակալի ապրանքային դիրքեր։
Քարտեզի ինտերակտիվ տարբերակը տեղադրված է ԵԱՏՄ պաշտոնական կայքում և արդիականացվելու է ըստ անհրաժեշտության՝ կողմերի նոր առաջարկներին համապատասխան:
Այս ռեսուրսը կարեւոր գործիք կդառնա ներմուծման փոխարինման վերաբերյալ ԵԱՏՄ երկրների գործողությունների համակարգման համար եւ կարտացոլի ներմուծման անկախ տեխնոլոգիական ուղղությունները, անդամ պետությունների արտադրողների ներուժը, Միությունում ձեւավորված կոոպերացիոն կապերը: Դա թույլ կտա ԵԱՏՄ երկրներին խուսափել արտադրությունների կրկնօրինակումից և սկսել արտադրողների ոլորտային մասնագիտացման աշխատանքները։