27.11.2024
Հատուկ պահպանվող տարածքներում ամեն դեպքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել. Պետրոսյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք

Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224967 դեպք, որոնցից 216718-ն` առողջացած, 4514-ը` մահվան ելքով:


Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2636 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 181 291 թեստավորում:


Այսպիսով` երեկ կատարվել է 3477 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք: Ունենք 73 առողջացած և 4 մահվան դեպք: