6.09.2025
Արմեն Չարչյանը կկալանավորվի. դատարանը բավարարեց քննիչների միջնորդությունը
prev Նախորդ նորություն

ՊՆ-ում քննարկել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանն առնչվող հարցեր

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին։


Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել համատեղ ջանքերով ոլորտի արդյունավետ և նպատակային կատարելագործմանը միտված աշխատանքային քայլերը։


Նրանք վերստին կարևորել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն ուսումնասիրելու և հայրենական արտադրությունը խթանելու ուղղությամբ տարաժամկետ հավակնոտ և հեռանկարային ծրագրերի մշակումը։

Գերիների հարազատները կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց են սկսել
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը