Պուտինն Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 23-ին քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
«Դիտարկվել են 2020թ.նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման եռակողմ ձևաչափով աշխատանքի ակտիվացմանը», - ասված է հաղորդագրության մեջ:
Երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու շփումները տարբեր մակարդակներում», - հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: