24.11.2024
Պետք է կայունացնենք իրավիճակը և կենտրոնանանք բազմաթիվ խնդիրների վրա. Արմեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Ողբերգական դեպք Երևանում. երեխաներ են էլեկտրահարվել, 11-ամյա տղան մահացել է

Հունիսի 22-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ՝ 11-ամյա Հրանտ Խաչատրյանը։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս, նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին «Էլեկտրական այրվածք՝ բոցով՝ 1,2,3,4 աստիճաններ» ախտորոշմամբ։ Նրա հետ նշված կենտրոն է տեղափոխվել նույն ախտորոշմամբ նաև Երևանի բնակիչ՝ 11-ամյա Նարեկ Քեշիշյանը։


Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել իրենց փողոցի հոսանքի բաժանման կետում հոսանքահարվելու հետևանքով։ Բժիշկներն իրավապահներին հայտնել էին, որ նրանք գտնվում էին անգիտակից վիճակում։


Ըստ աղբյուրի՝ Հ. Խաչատրյանն ու Ն. Քեշիշյանը հարևաններ են։