8.09.2025
Պետք է փորձենք նույնիսկ հակադիր տեսակետների համադրմամբ ինչ-որ էներգիա ստանալ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ռուսական կողմի հետ քննարկում ենք Գեղարքունիքում սահմանապահների տեղակայման հարցը. Ավինյան

Ադրբեջանական ստորաբաժանումները պետք է լքեն Հայաստանի տարածքը, մենք ջանք չենք խնայի այդ խնդիրը լուծելու համար: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:


Նրա խոսքով, Հայաստանը սահմանային ճգնաժամի հարցում իր դիրքորոշումից չի նահանջի։ 


Ավինյանը տեղեկացրեց, որ Հայաստանը ռուսական կողմի հետ քննարկում է Գեղարքունիքի մարզում սահմանապահների տեղակայման հարցը, որը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ադրբեջանական զորքերն ամբողջությամբ լքեն Հայաստանի տարածքը:  


«Քննարկումները հակառակորդի զորքերի դուրսբերման շուրջ շարունակվում են, մոտ ժամանակներս սպասվում է այդ բանակցությունների ևս մեկ փուլ»,- ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ևս հայտարարել էր, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ռուս սահմանապահներ են տեղակայվելու: Նրա խոսքով, այս պահին վերջնակա որոշում չկա, գործընթացներն ընթանում են: «Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկությունը չէ, բանակցություններ են ընթանում, մասնակցում է նաև մյուս կողմը»,- ասաց նա՝ հավելելով, որ ժամկետի, գործընթացի բուն կատարման մասին տեղյակ կպահեն:


Հարցին՝ ադրբեջանական կողմը ևս համամիտ է ռուս խաղաղապահների տեղակայնանը, նա նշել էր. «Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև հարցեր կան, և մեր նպատակն առանց բախումերի մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հեռացումն է»:


 


 

Կուզենայինք առկա խնդիրների շուրջ համագործակցել. Արզաքանցյանը ևս գնաց Փաշինյանի մոտ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը