25.11.2024
«Հայաստան» դաշինքը այլ ուժերի հետ կքննարկի միասնական ՍԴ դիմելու հնարավորությունը
prev Նախորդ նորություն

Վարանդայի շրջանից փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն:

Արցախի ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով
կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն:

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են: