ԱՊՀ առաքելության դիտորդները ՀՀ-ում ընտրությունների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել
ԱՊՀ առաքելության դիտորդները Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերել: Դիտորդների նման հավաքական կարծիքը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է առաքելության ղեկավար Իլհամ Նեմատովը։
«Ընթացակարգը տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, դիտորդները չեն արձանագրել ինչ-որ խախտումներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Ընթացակարգը տեղի է ունեցել կազմակերպչական բարձր մակարդակով», - ասել է նա։
Նրա խոսքով, ընտրություններն անցել են բազմակուսակցական հիմքի վրա, եղել են բաց, իսկ ընտրական հանձնաժողովները բոլոր մակարդակներում ստեղծել են բոլոր պայմանները ազատ կամարտահայտության իրավունքի իրականացման համար:
VERELQ-ը հիշեցնում է, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված է եղել 2 մլն 593 հազար 572 մարդ։ Ընտրություններին մասնակցել է 21 կուսակցություն եւ 4 դաշինք, ընդամենը 2510 թեկնածու:
Ըստ ԿԸՀ-ի ամփոփ տվյալների՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 53,92 տոկոս (687 251), Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 21,04 տոկոս (268 165):