12.12.2024
Իրավապահները երիտասարդների են դաժան ծեծի ենթարկել՝ Նիկոլին դավաճան ասելու համար. Բագրատյան
prev Նախորդ նորություն

ՌԴ հետ պետք է լուրջ գործընթաց՝ ՀՀ-ում ռազմական ներկայությունը ուժեղացնելու համար. Քոչարյան

Հատկապես հիմա երկրի անվտանգությունն ունի լրջագույն պրոբլեմներ և մեր զինված ուժերի վերականգնմամբ զբաղվելուց բացի, մենք պետք է փորձենք ռուսական ներկայությունն այստեղ դարձնել ժամանակակից: Այս մասին Մարալիկում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ, պատասխանելով քաղաքացիների հարցերին, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:


«Այն հնարավոր է և պետք է անել՝ հաշվի առնելով, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում»,- ասաց երկրորդ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ներկայում նկատելի է տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության աճ, որը մտնում է այնպիսի ոլորտներ, որոնցում, դեռ մի քանի տարի առաջ, դժվար էր ենթադրել, որ նման քայլ կանի:

«Երբ նայում ես քարտեզին, ակնհայտ է՝ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ թուրքական էքսպանսիային դա Ռուսաստանն է։ Այդ տեսանկյունից պետք է Ռուսաստանի հետ շատ լուրջ գործընթաց սկսել՝ իրենց ռազմական ներկայությունը ուժեղացնելու համար»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը և հավելեց, որ երկրի ուժեղացումը չպետք է լինի միայն ռուսական ներկայությամբ: