Ինչպես խուսափել նոր մարտի 1-ից. Վահե Հովհաննիսյան

Երբ Նիկոլն ու այս իշխանությունը խոսում են անվտանգությունից, նույնն է, թե նացիստները Բուխենվալդում ՄԻՊ գրասենյակ բացեին։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Վահե Հովհաննիսյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Արտաքին անվտանգությունը փլուզելուց հետո, հիմա նա ինտենսիվ փլուզում է ներքին անվտանգությունը։


Նիկոլը, մուրճը ձեռքին, նախապատրաստում է նոր մարտի 1։ Սա տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ, նա թաքուն ոչինչ չի անում։ Ու մենք բոլորս սպասում ենք, որ փաստը կատարվի։


Պետական ինստիտուտների անգործությանը մենք սովոր ենք. ԿԸՀ-ն, իրավապահները, Անվտանգության խորհուրդը, ԱԺ-ն դիտորդի դերում են։ Ընտրությունների իբր մասնակից 26 ուժերի ճնշող մեծամասնությունը դիտորդ է։


Բայց նույնիսկ սա չէ վատագույնը։ Ամեն ինչ տեղի է ունենում հասարակության աչքի առաջ՝ դասախոսների, ուսուցիչների, բժիշկների, տնային տնտեսուհիների, գործարարների, բոլորի։


Վերնախավերի վերջը տալու՝ Նիկոլի կոչերը նման են Ռուանդայի հուտուների լիդերների կոչերին։


Նիկոլը բոլորին ուզում է թշնամացնել բոլորի դեմ.


Հոգևորականներին՝ հավատացյալների


Ուսուցչին՝ աշակերտի


Սպային՝ զինվորի


Գրողին՝ ընթերցողի, երաժշտին՝ ունկնդրի


Մտավորականին՝ հասարակության


Իրավաբանին՝ քաղաքացու


Զոհվածի ընտանիքին ու անհետ կորածի ընտանիքին, գերությունից եկածին ու գերության մեջ գտնվողին։


Ընտանիքի անդամներին, համագյուղացիներին, հարևաններին՝ բոլորին բոլորի դեմ


Նիկոլի կերպարն ամենավտանգավոր Բայրաքթարն է։ Հիմա այդ չարագույժ միավորը պտտվում է մեր երկրի վրա։


Նրա ձեռքի մուրճը ոչնչով չի տարբերվում Ռուանդայի հուտուների մաչետեներից, որոնք հետո դարձան հարյուր հազարավոր մարդկանց սպանության առարկա։ Զարմանալի զուգադիպությամբ՝ նրանց հոգին էլ էր «փառավորվում»։


Ամեն ողբերգություն մինչև ինչ-որ մի պահ կարելի է կանգնեցնել։ Ողբերգությունները տեղի են ունենում, երբ այդ պահերը բաց են թողնվում, երբ ողբերգության ճարտարապետին չեն կանգնեցնում։


Մեր պասիվ լռությամբ, մեր վախվորած չեզոքությամբ ի՞նչ ենք ուզում մենք, որ Նիկոլը հասնի՞ իր ուզածին, կազմակերպի բախումնե՞ր, թափվի արյուն ու հետո մտահոգ դեմքով հարցնենք՝ բայց ո՞նց այսպես եղավ, ու մի տասը տարի քննարկենք, թե ոնց եղավ։


Որովհետև կարևոր պահերին լռում ենք, թաքնվում ենք։ Որովհետև մուրճի կադրերից հետո, ու աֆրիկյան ցեղախմբի առաջնորդին բնորոշ տեքստերից հետո մենք լռում ենք, ու քաղաքակիրթ հայ ժողովրդի էլիտաները, կառույցները, հանրային հեղինակությունները չեն սաստում նրան, չեն բռնում նրա ձեռքը, այդ թվում՝ բառիս բուն իմաստով։ Որովհետև նրա թիմակիցները հեռախոսով այլ բան են ասում, մասնավոր հանդիպումներում անկեղծանում են նրա կերպարի, հոգեվիճակի, այլանդակությունների մասին, իսկ հետո, նրա կողքին կանգնած, ծափ են տալիս։


Այսօր Երևանի բոլոր միջավայրերում «ինչ է լինելու ընտրություններում», հարցին հետևում է մի պատասխան՝ Նիկոլը տանում է բախումների։ Ու դա ասելուց հետո մենք հանգիստ շարունակում ենք մեր գործը։


Մեկ հոգու Հայաստանը


Մեկ հոգին որոշեց չեղարկել նախորդ 25 տարվա բանակցությունները և սկսել զրո կետից, ու մենք հանդուրժեցինք։


Մեկ հոգին որոշեց հրահրել պատերազմ, մենք հանդուրժեցինք։


Մեկ հոգին որոշեց հոկտեմբերի 19-ին չկանգնեցնել պատերազմը, մենք հանդուրժեցինք։


Մեկ հոգին որոշեց պարտությունից հետո չհեռանալ, մենք հանդուրժեցինք։


Մեկ հոգին որոշել է գնալ հետընտրական արկածախնդրության՝ բոլոր անկանխատեսելի հետևանքներով, ու մենք լուռ հետևու՞մ ենք։


Ինչպես խուսափել նոր մարտի 1-ից


Այլևս մնացել է միայն մեկ տարբերակ՝ հունիսի 20-ին համատարած մերժել Նիկոլին։ Հայաստանը պետք է դառնա մեկ միասնական քվեաթերթիկ՝ մերժել Նիկոլին։ Որպես քաղաքացի՝ մենք այլևս միայն այդպես կարող ենք կանխել բախումները։Միայն այդպես մենք նրան կարող ենք զրկել ներհայկական բարիկադների հնարավորությունից։ Մեր քվեաթերթիկը Նիկոլի հակաթույնն է։ Նրանք, ովքեր սա գիտակցում են ու, այնուհանդերձ, կմնան տանը, չեն գնա ընտրությունների, աջակից են դառնում հնարավոր ողբերգության։


 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...