23.11.2024
Մուրադովը բանակցում է, որ մեր գերեվարված զինծառայողը մինչև օրվա վերջ վերադարձվի. Ավագյան
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանն ինչքան էլ լողանա, երբեք չի մաքրվի. Յուրի Խաչատուրով

Իշխանության կոպտագույն սխալները հանգեցրին պատերազմում պարտության: Եթե այդ այլանդակները չլինեին, պատերազմ չէր լինի: Այս մասին Գորիսում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից բանակի վերաբերյալ որոշ հայտարարություններին.

«Ուզում եմ արձագանքել ժամանակավոր իշխանության որոշ հայտարարությունների: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսում է ինչ-որ կոնֆետների մասին: Մենք գիտենք քաղցրի, ելակի նկատմամբ նրա թուլության մասին: Բանակի մասին խոսելիս՝ այս խոսքերից բացի նա ոչինչ չի ասում։ Նրա սիրելի Ալենչիկն էլ ասում է, որ նա բանակում ժամանակին չէր լողանում։ Ուզում եմ ասել, որ ինչքան էլ լողանա, նա երբեք էլ չի մաքրվի: Բանակի մասին այլևս ոչինչ չեն կարող ասել»,- ասաց նա:


Խաչատուրովի խոսքովբ, նրանք չգիտեն, որ 1994 թվականի պատերազմից հետո ոչինչ չի եղել՝ ո՛չ զորանոց, ո՛չ հրաձգարան, ո՛չ զենք ու զինամթերք:


«Ամեն ինչ ստեղծվել է հետպատերազմական տարիներին և սկսվել 90-ական թվականների վերջին: Ամեն ինչ այնքան է բերվել, որ հերիքել է նաև այս պատերազմի համար, ու մի բան էլ մնացել է»,- հավելեց Յուրի Խաչատուրովը։