7.04.2025
Վարանդայի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն. ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

Մուրադովը բանակցում է, որ մեր գերեվարված զինծառայողը մինչև օրվա վերջ վերադարձվի. Ավագյան

Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ և կատեգորիկ պահանջում, որ մինչև օրվա վերջ վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողին: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանից:


Նա նշել է, որ եթե բանակցություններն արդյունք տան, ապա ռուս խաղաղապահները զինծառայողին ադրբեջանական տարածքից կվերցնեն և կփոխանցեն ՀՀ ԶՈՒ–ին:


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն էր տարածել, որ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը։


 

Ալեն Սիմոնյանն ինչքան էլ լողանա, երբեք չի մաքրվի. Յուրի Խաչատուրով
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ