24.11.2024
Վթարային արգելակ. ԵՄ-ը հետաձգել է Ուկրաինայի ու Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումը
prev Նախորդ նորություն

Սիրիայի դեսպան. Թուրքիան ձգտում է Սիրիայի հյուսիսը մաքրել քրիստոնյաներից

Թուրքիան ձգտում է Սիրիայի հյուսիսը մաքրել քրիստոնյաներից եւ բարենպաստ պայմաններ ստեղծել այնտեղ ահաբեկչական կազմակերպությունների «ինկուբատորի» համար: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը Պետդումայում Քրիստոնեական արժեքների պաշտպանության միջխմբակցային պատգամավորական խմբի նիստին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հիշեցրել է թուրքամետ զինված ընդդիմության կողմից Հալեպի ուղղափառ միտրոպոլիտ Պողոսի եւ Սիրիայի Ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ մար Գրիգոր Յոհան Իբրահիմի առեւանգման մասին 2013-ին:

«Թուրքիան իր քաղաքական պլանների շրջանակում փորձում է Սիրիայի հյուսիսը վերջնականապես մաքրել մեր հասարակության ամենակարեւոր բաղադրիչներից մեկից (քրիստոնեությունից), - ասել է նա: Թուրքիան ձգտում է բարենպաստ հող ստեղծել արմատական գաղափարախոսության ընդունման համար եւ ուզում է, որ այդ շրջանը ահաբեկչական խմբավորումների «ինկուբատոր» դառնա եւ որ այնտեղ իրականանա Էրդողանի` Օսմանյան կայսրության վերածննդի երազանքը»:

«Թուրքիան հանցավոր գործունեության միջոցով սարսափ է տարածում քրիստոնյաների սրտերում` սպանությունների, բռնության եւ եկեղեցիների գրավման,-ասել է դիվանագետը: Անհրաժեշտ է իմանալ, թե ով է իրականում ճնշում քրիստոնյաներին, որպեսզի նրանք լքեն իրենց հայրենիքը: Երեկ նրանք լքել են Իրաքը, Հորդանանը եւ Պաեստինը, իսկ այսօր` Լիբանանը եւ Սիրիան»:

«Սիրիական բանակը եւ կառավարությունը վերջին հինգ տարիների ընթացքում բոլոր սիրիացիների, այդ թվում` քրիստոնյաների անվտանգության աղբյուր են եղել», - ընդգծել է դեսպանը: