24.11.2024
Ալիևը հրաժարվել է հանդիպել Բունդեսթագի թուրք պատգամավորների հետ
prev Նախորդ նորություն

Վթարային արգելակ. ԵՄ-ը հետաձգել է Ուկրաինայի ու Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումը

ԵՄ-ը հետաձգել է Ուկրաինայի, Վրաստանի ու Կոսովոյի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցը մինչև սեպտեմբեր: Այդ մասին հայտնում է WSJ-ը՝ հղում անելով պաշտոնական անձանց և ԵՄ-ի դիվանագետներին:

Պարբերականի փոխանցմամբ, այդ հարցի հետաձգումը կապված է Գերմանիայի մտահոգությունների հետ՝ Վրաստանում կազմակերպված հանցավորության խնդրի շուրջ: Իրենց մտահոգություններ են հայտնում նաև ֆրանսիացիները, որոնց կարծիքով վիզային համաձայնությունները նոր բացթողումներ է ստեղծելու անվտանգության հարցում՝ ահաբեկչական վտանգների վախերի ուժեղացման պարագայում:

Ավելի վաղ Գերմանիայում խորհրդարանական փակ լսումների ժամանակ ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը մատնանաշել էր Վրաստանում բնակարանների կողոպուտի հարցում մասնագիտացած հանցավոր խմբերի ակտիվությունը: «Գերմանիային անհրաժեշտ է վթարային արգելակ անօրինական միգրացիայի համար», - նշում են Բեռլինում:

Մայիսի 26-ին ԵՄ-ի դիվանագիտական ապարատում հայտնել էին, որ Բրյուսելը նպատակ ունի արգելակել Ուկրաինայի և Վրաստանի հետ առանց վիզաներ ռեժիմի կիրառումը:

Մայիսի 25-ին ԵՄ-ը ընդհակառակը խոստացել էր արագացնել Ուկրաինայի համար առանց վիզաների ռեժիմի սահմանումը: Փետրվարի վերջին Գերագույն Ռադան ընդունել է վերջին երեք օրենքները կոռուպցիային հակազդելու մասով, որոնք անհրաժեշտ էին ԵՄ-ի հետ առանց վիզաների ռեժիմի սահմանման համար: