22.11.2024
Ֆրանսիան Հայաստանի կողքին է. տեղի է ունեցել Փաշինյանի և Ֆերանի հանդիպումը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտարարել է, որ սպասում է աշնանը Մակրոնի Հայաստան կատարելիք այցին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայտարարել է, որ աշնանը Երեւանում սպասում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին:


«Ես ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիայի նախագահը վաղուց էր նախատեսել այցը Հայաստան, որը տեղի չունեցավ կորոնավիրուսի պատճառով։ Հուսով եմ, որ մենք միասին կհաղթահարենք COVID-ի հետ կապված ճգնաժամը և այլ ճգնաժամեր, մենք սպասում ենք Ձեզ աշնանը Երեւանում», - ասել է Փաշինյանը Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:


Նա նշել է, որ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ առանձնաշնորհյալ հարաբերություններ են ձեւավորվել։ «Շատ կարևոր է արձանագրել, որ հայ ժողովուրդը մշտապես զգացել է Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի աջակցությունը», - հավելել է ՀՀ վարչապետը:


Նրա խոսքով՝ Մակրոնը տարածաշրջանում ստեղծված ճգնաժամի առաջին օրերից (պատերազմն Արցախում) «խոսում էր ճշմարտության լեզվով, եւ այդ ձայնը լսվեց ողջ աշխարհում»:


«Ֆրանսիան և նախագահ Մակրոնը շարունակում են հավատարիմ մնալ այդ դիրքորոշմանը և դա շատ կարևոր է տարածաշրջանում ճգնաժամը հաղթահարելու համար։ Մենք կարևորում ենք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը և շատ կարևոր է համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության և տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման, տևական խաղաղության և կայունության հաստատման գործում»,-նշել է Փաշինյանը։


Այդ կապակցությամբ Նա նշել է, որ նախատեսում է Մակրոնի հետ քննարկել ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման հնարավորությունները։


Վարչապետի պաշտոնակատարը նաեւ հայտարարել է, որ չափազանց կարեւոր է Ֆրանսիայի մասնակցությունը Հայաստանում էներգետիկ, ենթակառուցվածքային, տնտեսական նախագծերին: «Ուրախ եմ արձանագրել, որ Ֆրանսիայի կառավարությունը եւ անձամբ Նախագահ Մակրոնը նույնպես շահագրգռված են այդ նախագծերում ներգրավվելու հարցում», - ասել է Փաշինյանը:


Նա նաեւ գնահատել է Ֆրանսիայի դերը ղարաբաղյան հակամարտության գոտում մշակութային ժառանգության պահպանման գործում: