19.04.2025
Արա Այվազյանն ասաց պարզ ու բաց, թե ինչ է պատրաստվում անել Նիկոլը. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Մինչև Ադրբեջանի զորքերի դուրսբերումը որևէ այլ գործընթաց չի իրականացվի. Լիլիթ Մակունց

Հայաստանը պատրաստ է քննարկել բոլոր առաջարկները, բայց միայն այն բանից հետո, երբ Բաքուն կապահովի իր զինված ստորաբաժանումների հետքաշումը։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, հայտարարել է իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։


Նա նշել է, որ զորքերի հայելային հեռացման և միջազգային դիտորդների տեղակայման վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին հաջորդել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արձագանքը:


«Ես կարծում եմ, որ միջազգային արձագանքից հետո (Փաշինյանի առաջարկություններով – խմբ.) անհրաժեշտ է սպասել ադրբեջանական կողմի գործնական քայլերին՝ զինված ստորաբաժանումները հետ քաշելու ուղղությամբ», - հայտարարել է պատգամավորը: Մակունցն ընդգծել է, որ ոչ մի գործընթացի մասին խոսք լինել չի կարող, մինչև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ելման դիրքեր դուրս բերելը:


Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին, թե հայկական կողմը պատրաստ է զիջումների գնալ միջանցք տրամադրելու հարցում, Լիլիթ Մակունցը նշել է, որ լրագրողները պետք է հենվեին Հայաստանի ղեկավարության, այլ ոչ թե Ադրբեջանի հայտարարությունների վրա:


«Վարչապետը բազմիցս նշել է, որ խոսքը միշտ էլ եղել է եւ այժմ գնում է բացառապես տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, այլ ոչ թե միջանցքի մասին», - հայտարարել է Մակունցը:

Ո՞վ և ինչպե՞ս. Փաշինյանի խոսնակը պարզաբանում է պահանջում Արա Այվազյանից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար