8.11.2024
Վերաքննիչ դատարանը հետաձգեց մարտի 1-ի գործի կարճման վերաբերյալ բողոքների քննությունը
prev Նախորդ նորություն

«Իմ քայլը»-ում տեղյակ չեն Արա Այվազյանի հրաժարականի պատճառների մասին

Իշխող «Իմ քայլը» դաշինքում տեղյակ չեն արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի պատճառների մասին։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, հայտարարել է իշխող դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։


Նա հայտարարել է, որ հինգշաբթի օրը՝ մայիսի 27-ին, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մեկնարկից առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Այվազյանին տեղեկացրել է այն մասին, թե ինչ առաջարկով է հանդես գալու նիստին: Խոսքը զորքերի հայելային հեռացման առաջարկի և Ադրբեջանի հետ սահմանին միջազգային դիտորդների տեղակայման մասին է։


«Այվազյանը որևէ առարկություն այդ կապակցությամբ չի ունեցել։ Նրա հրաժարականի պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ տեղեկություններ չունեմ», - հայտարարել է Մակունցը։


Նշենք, որ այսօր ԱԳՆ աշխատակիցների հետ իր հրաժեշտի հանդիպման ժամանակ Այվազյանը հայտարարել է. «Իմ հրաժարականի մասին որոշումը վկայում է հենց այն մասին, որ այդ նախարարությունը երբեք համաձայնություն չի տա որեւէ քայլի, որեւէ նախաձեռնության, որը կվնասի մեր պետական, ազգային շահերը»:

Արա Այվազյանն ասաց պարզ ու բաց, թե ինչ է պատրաստվում անել Նիկոլը. Զոհրաբյան
Հաջորդ նորություն next