19.04.2025
Լրագրողներին արգելվել է մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին. ՄԻՊ-ը ահազանգեր է ստացել
prev Նախորդ նորություն

Պետականությունը պետք է պահել սրբության պես. Արման Թաթոյան

Պետականությունը պետք է պահել սրբության պես՝ անձնուրաց նվիրումով: Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ուղերձում է՝ Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ:


«Պետականությունն ու ինքնիշխանությունը մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավոր են։ Մեր սեփական պետության մեջ մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքները իրական պաշտպանողն ու աջակցողը հենց պետությունն է` սեփական ժողովրդավարական կառույցներով ու իրավունքի գերակայության թելադրանքով։


Բոլորիս համախմբվածությունն ու սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, պետականության արժեքի գիտակցումն ու մեր երեխաների խաղաղ ապագայի նկատմամբ պատասխանատվությունը կլինեն երախտիքի լավագույն տուրքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի գնով են մեզ համար նվաճել ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ», - նշված է ուղերձում:


 


 

Ընտրությունների նախաշեմին կարևոր է կոնսոլիդացվել ու լինել միասնական. Ղուկասյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար