23.11.2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ դեսպանին
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն հայտնեց, թե որ դեպքում ուժ կկիրառի սահմանը խախտած հակառակորդի նկատմամբ

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում օպերատիվ-մարտավարական իրավիճակը ներկա դրությամբ հարաբերական լարված է: Հայկական կողմը երեք կողմից շրջափակել է մինչև 2,8 կմ խորությամբ ՀՀ տարածք մտած հակառակորդի ուժերին և պահանջել է հետ վերադարձնել այսօր առավոտյան գերեվարված Հայաստանի զինծառայողներին: Այդ մասին ՊՆ-ում մայիսի 27-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է Զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:


Նրա նշել է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել սադրիչ, հարկադրական գործողություններ, իսկ «մեր ԶՈւ ստորաբաժանումները նույնպես, հակագործողություններ վարելով, փորձում են ՀՀ տարածք ներթափանցած հակառակորդի ուժերը և միջոցները վտարել մեր տարածքից՝ սահմանից այն կողմ»:


Այս պահին, նրա խոսքով, հակառակորդի զինծառայողների քանակը ՀՀ տարածքում՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահմանային հատվածներում չի գերեցանում 1000-ը: «Դրանից ավել թիվ չկա: Բայց նրանք մեր ծարածքում, հաշվի առնելով, մեր զինծառայողների դիրքերը և մեր զինծառակողների դասավորվածությունը, լուրջ գործողութունները չեն կարող ձեռնարկել: Եթե մենք կիրառեք ռազմական ուժ, ապա նրանք շանս չեն ունենա կենդանի մնալու: Մենք նրանց կոչնչացնենք, նրանք գտնվում են մեր տեսանելիության և նշանառման տակ», - ասաց նա ու հավելեց, որ այժմ հայկական կողմը պայման է դրել, որ պետք է գերեվարված զինծառայողները վերադարձվեն:


Գերեվարված զինծառայողներին վերադարձնելու նպատակով, նրա խոսքով, այժմ բանակցություններ են ընթանում ռուս զինվորականների միջոցով: «Մենք մեր կոշտ դիրքորոշումը փոխանցել ենք մեր ռուս գործընկերներին, որպեսզի նրանք դա փոխանցեն ադրբեջանական կողմին», - հայտարարեց Ասարյանը՝ հավելելով, որ ռազմական ղեկավարության մակարդակով Ադրբեջանի հետ ուղղի կապ չկա, սակայն դաշտային հրամանատարության դեպքում, ելնելով կոնկրետ իրադարությունից անհրաժեշտության դեպքում, հակառակորդի հետ ուղիղ կապ հաստատվում է:


Նա հերքեց տարածվող լուրերն առ այն, որ քաղաքական ղեկավարությունը չկրակելու հրաման է տվել: «Նման հրաման չկա: Կրակել թե չկրակել որոշում է ռազմական ղեկավարությունը, որը դա անում է իրավիճակի կոնկրետ գնահատումից ելնելով», - ասաց նա:


Գեներալի խոսքով, հայկական կողմը կգնա կտրուկ գործողությունների, եթե մեծ ընդհարման վտանգ զգա: «Դրա նախանշան կարող է լինել այն, որ եթե օրինակ հակառակորդը փորձի իր ուժերը մեզնից հեռացնել: Դա առաջին նախանշանն, որ ուզում է ուժ կիրառել: Եղավ այդ նախանշանը, մենք ուժը կկիրառնենք: Զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց պարտականությունները», - ընդգծեց նա:


Ասարյանը նաև հայտնեց, որ հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ հայկական զորքերը հետ քաշելու համար, որին հակական կողմը շատ կոշտ է արձագանքել: «Մենք կարող ենք քննարկել այդ պահանջը, երբ գերեվարված մեր զինծառայողները վերադարձվեն», - ասաց Էդվարդ Ասրյանը:


Նա նշեց իրավիճակի հանգուցալուծման մի քանի եղանակ: «Առաջին տարբերակը բանակցություններն են, որ իրավիճակը հանգուցալուծվի հանդարտ, առանց լուրջ սրացումների: Երկրորդը, դա ռազմական ճանապարհն է,որին ևս պատրաստ են ՀՀ զինված ուժերը», - նկատեց նա:


Հարցին, եթե ադրբեջանկան զինծառայողները գտնվում են շրջափակման մեջ ՀՀ տարածքում, ինչու հայկական կողմը նրանց չի գերեվարում, գեներալ-մայորի պատասխանից պարզ դարձավ, որ իրադարությունն առաջնագծում բավականին բարդ է: «Մենք կարող ենք նրանց գերեվարել, նույն կերպ նրանք կարող են մեզ պատասխանել: Սակայն սա ևս կարող է վերջ ի վերջո հանգեցնել ռազմական բախման», - զգուշացրեց ԳՇ պետի տեղակալը: