12.10.2024
Մամուլի տեսություն. Սամվել Բաբայանին ՊԲ հրամանատար նշանակելու պահանջն անհեթեթություն է
prev Նախորդ նորություն

Նախագահ. ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթուղթը կստորագրվի ողջամիտ ժամկետներում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն:

Սերժ Սարգսյանի խոսքով, ավելի քան վեց տասնամյակ է անցել այն օրվանից, երբ Եվրոպայի հիմնադիր հայրերից Ռոբերտ Շումանը հրապարակել է իր հռչակագիրը, որով հիմք դրվեց այսօրվա Եվրոպական միության կառուցման գործընթացին: Երկրի ղեկավարի խոսքով, այս կարճ պատմական ժամանակահատվածում Եվրոպական միասնական ընտանիքի գաղափարն անցել է փորձաքննություն, ապացուցել իր կենսունակությունը և ի ցույց դրել ժողովուրդների համատեղ ապրելու առավելությունները:

«Ուրախ եմ, որ վերջին տարիներին մեր հարաբերությունները, քաղաքական շփումները բավականաչափ ակտիվացել են, ավելի պարբերական են դարձել բարձրաստիճան փոխայցելությունները: Մենք անցյալ տարի Հայաստանում ընդունեցինք Եվրոպայի Խորհրդի նախագահ պարոն Տուսկին, հանձնակատար Յոհաննես Հանին, այս տարվա մարտին Հայաստանում էր Եվրամիության բարձր ներկայացուցիչ տիկին Մոգերինին: Այս այցելություններն իրենց մեջ պարունակում էին բավականաչափ գործնական քայլեր»,- նշել է նա:

Մեր բանակցությունները, շարունակել է Սերժ Սարգսյանը, Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ ընթանում են հաջողությամբ, և հույս հայտնել, որ ողջամիտ ժամկետներում փաստաթուղթը ստորագրված կլինի, ինչն է՛լ ավելի կխթանի ՀՀ-ԵՄ համագործակցությունը:

Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ լավագույն ջանքն ենք ներդնում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում: «Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները շատ լավ, դինամիկ զարգացող, բայց գտնում ենք, որ է՛լ ավելի հարստացնելու ու զարգացնելու ներուժ ունենք»,-ասել է դեսպան Սվիտալսկին:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Սվիտալսկին քննարկել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին, ընթացիկ ծրագրերին և առաջնահերթություններին վերաբերող հարցեր, անդրադարձել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Զրուցակիցները հույս են հայտնել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, փոխգործակցության խորացման ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերն ավելի կհարստացնեն երկկողմ օրակարգը և նոր մակարդակի կբարձրացնեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները:
Մնացականյան-Բաբայան բանավեճը սուր զարգացումներ է ստանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ