18.04.2025
Զինծառայողը հայտնաբերվել է գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով. ՊՆ
prev Նախորդ նորություն

Ոստիկանը մտել է մշակույթի տան հանդերձարան և բերանի խոռոչում կրակոց է արձակել

Ոստիկանը մտել է մշակույթի տան հանդերձարան և բերանի խոռոչում կրակոց է արձակել։


Ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել․


2021թ. մայիսի 25-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գործող մշակույթի տանը դիակ է հայտնաբերվել:


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի 2-րդ ջոկի ավագ ոստիկանը, ծառայություն իրականացնելով նշված փողոցում, մտել է մշակույթի տան հանդերձարան և իր մոտ գտնվող հաշվեցուցակային զենքի փողը ուղղելով դեպի բերանի խոռոչը, կրակոց է արձակել, որի հետևանքով մահացել է:


Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:


Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Նախագահը կոչ է արել ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ ՀՀ-ին սպառնացող ոտնձգությունների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար