17.04.2025
Սամվել Բաբայանը հայտնել է, թե որ կուսակցության հետ կմասնակցի ընտրություններին
prev Նախորդ նորություն

Զինծառայողը հայտնաբերվել է գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով. ՊՆ

Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:


Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, կատարվում է քննություն:


"ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մհեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին", - ասված է հաղորդագրության մեջ:


 

Ոստիկանը մտել է մշակույթի տան հանդերձարան և բերանի խոռոչում կրակոց է արձակել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան