24.11.2024
Բոստանջյան. Հավատի դեֆիցիտ կա, բայց Կառավարությունը ճիշտ ուղու վրա է
prev Նախորդ նորություն

Պակիստանը մտադիր է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ հետ

Առաջիկա տարվա ընթացքում Պակիստանը մտադիր է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ: Այս մասին հայտարարել է Պակիստանի պետական նախարար, Առևտրի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Շեյխ Մուհամադ Մունիրը:

«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, պակիստանցի նախարարը նշել է, որ իր երկրի կառավարությունը մտադիր է ավելացնել ազատ առևտրի գոտիների համաձայնագրերի քանակը և, մասնավորապես, ստորագրել նմանատիպ համաձայնագիր ԵԱՏՄ հետ: Իսլամաբադը մտադիր է այն ստորագրել առաջիկա ամիսների ընթացքում կամ մեկ տարուց:

Աղբյուրը հիշեցնում է, որ տարեսկզբին Պակիստանը դիմեց ԵԱՏՄ-ին ազատ առևտրի գոտի ստեղծելու առաջարկով:

Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է հանդիսանում 2015 թվականի հունվարից: Ուշագրավ է, որ Պակիստանը այն երկու պետություններից մեկն է, որ մինչ օրս չի ճանաչել ՀՀ անկախությունը: Պակիստանն ու Սաուդյան Արաբիան դա պայմանավորում են ղարաբաղյան հակամարտության չհանգուցալուծված լինելու և Ադրբեջանի հետ այդ հարցի շուրջ համակարծիք լինելու հանգամանքով: