14.12.2024
Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգել. Հունաստանի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն. քննարկումներ Եվրախորհրդարանում

Հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն։


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպայի խորհրդի լիագումար նիստում Այս հայտարարությունն արել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին՝ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ռազմագերիների հարցը քննարկելու ժամանակ:


Պատգամավորն ընդգծեց, որ ի վերջո մարդասիրական բնույթի այս կարևոր հարցը իրենք ընդգրկել են օրակարգում։ Եվրոպայի խորհրդի ամբիոնից նա ընդգծել է, որ Ադրբեջանը հրաժարվում է հայտնել, թե քանի մարդ է դեռեւս պահվում գերության մեջ, եւ Հայաստանում կան հարյուրավոր ընտանիքներ, որոնք չգիտեն ՝ իրենց երեխաները ողջ են, թե գերության մեջ են:


"Ալիևը խոսում է խաղաղության հարգման մասին։ Ինչպես կարող ենք հավատալ դրան, մինչդեռ այսօր այն խախտում է Հայաստանի տարածքը։ Ոչ մի դիվանագիտություն չի կարող արդարացնել հիմնական իրավունքների նման խախտումը։ Ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն», - ասել է նա։


Նրա ելույթից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին։