22.11.2024
Հայկական զինուժը կանխում է ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը. ՊՆ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈւ-ն առաջ չեն տվել իրենց դիրքերն Արցախում. պաշտոնական

Համացանցում շրջանառվող տեղեկություններն առ այն, թե «ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, ընդ որում՝ միանգամից մի շարք ուղղություններով՝ հատկապես Քարվաճառի հատվածից», իրականությանը չեն համապատասխանում:


Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ անվտանգության խորհուրդը:


Խորհրդից հավաստիացնում են, որ Արցախի պատկան կառույցները՝ այդ թվում նաև խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ձևավորված սերտ փոխգործակցության միջոցով, լիարժեք վերահսկում են Արցախի Հանրապետությունում առկա հրադադարի պայմանները և շփման գծի ներկայիս կոնֆիգուրացիան՝ բնակչության համար շարունակաբար ապահովելով պատշաճ անվտանգային միջավայր։