23.11.2024
Զուրաբիշվիլին ողջունել է ընտրական համակարգի բարեփոխումների վերաբերյալ համաձայնությունը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն չի կիրառում «վիճելի տարածք» եզրույցը և պրովոկատիվ է որակում Բաքվի պահվածքը. փորձագետ

Քաղաքագետ, Ամերիկայի հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը վերլուծել է Փաշինյան-Սալիվան հեռախոսազրույցի առանձնահատկությունները:


«Երեկ, առավոտյան տեղեկացրել էի, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի հեռախոսազրույց է սպասվում: Խոսքը գնում էր Սալիվան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին: Այն տեղի ունեցավ երեկ երեկոյան:


Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ: «Սալիվանը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության կապակցությամբ և շեշտել, որ չսահմանահատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերն անպատասխանատու են և սադրիչ: Նա ողջունել է երկու կողմերի միջև ընթացող հաղորդակցությունը և երկու ղեկավարների հանձնառությունը՝ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Բացի այդ, նա կարևորել է, որ երկու երկրները պետք է պաշտոնական քննարկումներ անցկացնեն՝ իրենց միջազգային սահմանը սահմանազատելու համար:» Սա պաշտոնական հատվածը՝ ամերիկյան կողմից:


Ստացվում է, որ


1. Կա ուղիղ հաղորդակցություն կողմերի միջև:


2. ԱՄՆ-ն այլևս չի կիրառում disputed «վիճելի, վիճարկելի, վեճի առարկա հանդիսացող (ինչպես կուզեք, թարգմանեք» եզրույթները:


3. Իմ տեղեկություններով Փաշինյանը վերջապես խոսել է նաև 907-րդ բանաձևի մասին, ինչի կարևորության վերաբերյալ բազմիցս խոսել եմ:


4. Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման համար, ինչի անհրաժեշտության մասին բազմիցս գրել եմ:


5. Հատկանշական է, որ հեռախոսազրույցի ընթացքում Սալիվանն է պրովոկատիվ որակել Ադրբեջանի գործողությունները, ոչ թե Փաշինյանը»: