22.11.2024
ԱՄՆ-ն չի կիրառում «վիճելի տարածք» եզրույցը և պրովոկատիվ է որակում Բաքվի պահվածքը. փորձագետ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն մտադիր է դիտորդներ ուղարկել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Ռուսաստանը նախատեսում է դիտորդներ ուղարկել Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։


«Մենք նախատեսում ենք ուղարկել դիտորդների (Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների) շրջանակներում նախատեսվող քվոտաներով, բայց դեռ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի (ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաքելությունը չի սահմանել է ճշգրիտ դիտորդների թիվը», - ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


«Կան ժամանակային սահմանփակումներ, երբ մեզ վերջնական թիվ կտան։ Եվ մենք այդ ընդհանուր քանակի շրջանակներում կուղարկենք մեր դիտորդներին», - հավելել է Ռուդենկոն։


Հայաստանում անցած տարվա նոյեմբերին սկսված քաղաքական ճգնաժամի ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու խորհրդարանում ներկայացված կուսակցությունների ղեկավարները պայմանավորվել են արտահերթ ընտրություններ անցկացնել։


Մայիսի 10-ին հատուկ նիստում պատգամավորները պահպանել են անհրաժեշտ ֆորմալ գործըթացները, որպեսզի խորհրդարանը լուծարվի։ Դրանից հետո նախագահ Արմեն Սարգսյանն արտահերթ ընտրությունների օրը նշանակել է հունիսի 20-ին։


Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը մինչ այդ շարունակում են պաշտոնավարել: «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Լիլիթ Մակունցը հայտնել է, որ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է ինքնուրույն եւ դաշինքներ չի ստեղծելու այլ քաղաքական ուժերի հետ: