16.04.2025
Այվազյանը ներկայացրել է Բաքվի գործողությունների հետևանքով սահմանամերձ մարզերում իրավիճակը
prev Նախորդ նորություն

Ինչի՞ շուրջ է ընթանում բանակցությունները, ի՞նչ է պահանջում Ադրբեջանը. Տիգրան Աբրահամյան

Եթե բանակցությունների արդյունքում Ադրբեջանը պետք է հետ քաշվի, սակայն զիջում ստանա Սյունիքի այլ հատվածում՝ «միջանցքի», հավելյալ արտոնությունների կամ մեկ այլ ձևով, ապա այս պահին միայն հարաբերական հանգուցալուծման մասին կարելի է խոսել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը:


«Երբ իշխանությունը խոսում է բանակցությունների միջոցով Ադրբեջանին Հայաստանի Հանրապետության պետական սահմանից դուրս հանելու, նրանց՝ ելման դիրքերի վերադարձի մասին, մի շատ կարևոր խնդրի մասին չի խոսում:


Ո՞րն է լինելու դրա գինը:


Ինչի՞ շուրջ է ընթանում բանակցությունները, ի՞նչ է պահանջում Ադրբեջանը և սեղանին փոխզիջումների ի՞նչ տարբերակներ կա դրված:


Եթե բանակցությունների արդյունքում Ադրբեջանը պետք է հետ քաշվի, սակայն զիջում ստանա Սյունիքի այլ հատվածում՝ «միջանցքի», հավելյալ արտոնությունների կամ մեկ այլ ձևով, ապա այս պահին միայն հարաբերական հանգուցալուծման մասին կարելի է խոսել:


Հետպատերազմյան փուլում Հայաստանը միայն զիջել է, զիջել է հնարավոր բոլոր ուղղություններում, դիրքերում, սակայն Ադրբեջանը նպատակ ունի ստանալ առավելագույնը, դա է պատճառը, որ նա բավարարված չէ ձեռքբերվածով և գնում է այնքան, որքան դա նրան թույլ տրվի:


Այս խնդիրը արագ կարգավորում է պահանջում, եթե Ադրբեջանը հասցնի դիրքավորվել, իր զորքերի համար ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ապա խաղաղ ճանապարհով այս խնդիրը չի կարգավորվի կամ կկարգավորվի Հայաստանի կողմից շատ ավելի մեծ գին վճարելու ձևով»:


Հայաստանի սահմանին ստեղծված վիճակը յուրօրինակ փորձություն է ՀԱՊԿ-ի համար. Արմեն Գրիգորյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան