24.11.2024
Սերժ Սարգսյանը հաստատել է արտահերթ ընտրությունների անցկացման օրը
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության ընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Հարությունյանը. աղբյուր

«Պատիվ ունեմ» ընտրական շտաբը կղեկավարի արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Այս մասին հայտնում են «Փաստինֆո»-ի աղբյուրները, որոնք պնդում են, որ այս պահին հիմնական թեկնածուն ինքն է։


«Պատիվ ունեմ» դաշինքի շրջանակներում իրենց քաղաքական համագործակցության մասին հայտարարել են ՀՀԿ-ն և «Հայրենիք» կուսակցությունը, որոնք միասին կմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Իսկ դաշինքի ընտրական ցուցակը կգլխավորի «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։