Միքայել Մինասյանը հայտարարել է #antinikol շարժում սկսելու մասին
10.05.2021
Հայաստանը մահաբեր «նիկոլավիրուսից» ազատելու համար մենք սկսում ենք #antinikol շարժումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հայաստանը մահաբեր «նիկոլավիրուսից» ազատելու համար մենք սկսում ենք #antinikol շարժումը։ 2018թ.-ից այդ վիրուսը, ներթափանցելով մեր երկիր եւ օգտագործելով մեր հայրենակիցների հույսերն ու հույզերը, քանդեց պետությունը, մահվան դատապարտեց մեր տասը հազարից ավելի հայրենակիցներին, զրկեց մեզ հայրենիքից, հաղթանակից ու արժանապատվությունից։
#antinikol շարժման նպատակների մասին մանրամասն խոսել եմ նախորդ գրառմանս մեջ։ Կրկնում եմ՝ այն վերքաղաքական է, վերկուսակցական եւ հանուն արժանապատիվ ապագայի։
Իմ ընկեր Ռուբեն Մխիթարյանը շարժման մեկնարկի հոլովակ է պատրաստել, դուք էլ պատրաստեք ձերը: Վստահ եմ՝ սա սկիզբն է մեծ ալիքի. յուրաքանչյուրս ինչ կարող ենք՝ հոլովակներից մինչեւ ակցիաներ, հանրային միջոցառումներից մինչեւ անձնական օրինակի ցուցադրում, պարտավոր ենք անել, որպեսզի բացենք մեր մոլորյալ հայրենակիցների աչքերը եւ հետ պահենք նրանց դեպի ինքնակործանում տանող ճանապարհից։
Կա՛մ մենք կհաղթենք մահաբեր վիրուսին եւ կսկսենք արժանապատիվ ապրելու հիմքեր ստեղծել, կա՛մ վիրուսը վերջնականապես կկորածանի մեզ։ Այլեւս չկա սպասելու ժամանակ եւ իրականությունից փախնելու տարբերակ:
Հայրենիք հանձնած, թշնամու առջեւ ծնկած ու նվաստացած վիժվածքի հետ ապագա չկա՛։