19.04.2025
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով ծառայակցին մեղադրանք է առաջադրվել
prev Նախորդ նորություն

Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալը գործուղվել են Մոսկվա

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալ Սուրեն Գրիգորյանը մայիսի 18-20-ը գործուղվել են Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով համաժողովին:


Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Բադասյանը եւ Գրիգորյանը կհանդիպեն նաեւ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ:


Գործուղումից վերադառնալուց հետո Ռուստամ Բադասյանը եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն կներկայացնի գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

Գործող իշխանությունը չպետք է հավակնի վերընտրվել. Էդմոն Մարուքյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար