8.09.2025
Ինչպես է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել երևանցիներին Հաղթանակի օրը
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ն բացահայտել է խոշոր չափերի շորթման դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները, հետևողականորեն շարունակելով հանցավորության դեմ պայքարի՝ իրենց գործառույթի իրականացումը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են ծանր հանցագործության հերթական դեպքը:


Պարզվել է, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Հ. Ք-ի և Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ի միջև տարիների ընթացքում ձևավորված փոխհարաբերությունների բնույթը վերջինիս հնարավորություն է տվել մշտապես ընդգծել իր անձնային առավելությունը Հ.Ք-ի նկատմամբ, ինչի պատճառով Հ.Ք-ն խուսափել է նրա հետ շփումներից:


Գիտակցելով Հ.Ք-ի նկատմամբ առավելություն ունենալու հանգամանքը և օգտվելով նրա խոցելի վարքագծից՝ Ա. Մ-ն Հ.Ք-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց գույքը ոչնչացնելու սպառնալիքով 2021 թվականի մայիսի 3-ին կայացած հերթական հանդիպման ընթացքում Հ.Ք-ից շորթման եղանակով պահանջել է խոշոր չափերի՝ 627.410 ՀՀ դրամին համարժեք 1.000 եվրո գումար, ինչի արդյունքում վերջինս հարկադրված տվել է իր համաձայնությունը:


Նախկինում ավազակություն կատարելու համար դատապարտված Ա.Մ-ն, իրագործելով իր հանցավոր դիտավորությունը, 2021 թվականի մայիսի 6-ին Աբովյան քաղաքում Հ.Ք-ից ստացել է շորթման եղանակով պահանջված 1.000 եվրո գումարը և փորձել դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն տեղում բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շորթված գումարն ամբողջությամբ:


Խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Ա.Մ-ն ձերբակալվել է:


Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների արդյունքում Ա.Մ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:


Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հնարավոր այլ տուժողների առկայությունը պարզելու ուղղությամբ:


 


 

Ազգային հորջորջվողները փորձում են մանիպուլացնել, իբրև թե իրենք ազգային են. Մարուքյան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը