23.11.2024
Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա թունելով երթևեկությունը
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. վարակի 356 նոր դեպք և 21 մահ մեկ օրում

Հայաստանում մայիսի 6-ին կատարվել է 3 434 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 356 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 10,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։


Առողջացել է 1 034 մարդ։ Գրանցվել է մահվան 17 դեպք։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 036 է:


Մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 218 681 դեպք, որոնցից 203 307-ն` առողջացած, 4 209-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 129 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 008 307 թեստավորում: