11.09.2026
Հայ-Ռուսական համալսարանը սեպտեմբերի 1-ից վերադառնալու է առկա աշխատանքային ռեժիմին
prev Նախորդ նորություն

Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայող է զոհվել. ՊՆ

Մայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։ Կատարվում է քննություն:


Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, Հայաստանի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


 


 


 

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի դաշինքով. Հակոբյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ