25.11.2024
Ցանկալի կլիներ տեսնել Իրանի ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ գերիների հարցում. ՀՀ դեսպան
prev Նախորդ նորություն

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217008 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 993612 վերջին մեկ օրում` 2585 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 11361 պացիենտ. Մեկ օրում նվազել է 584-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 200472 անձ` վերջին մեկ օրում 717 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 4149 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1026 է: