21.04.2025
Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա: Նա խոստացել է առաջիկայում հրապարակավ պատասխանել որոշ հարցերի։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Facebook-ի իր էջում գրել է ինքը՝ Արայիկ Հարությունյանը։


«Ինչպես և խոստացել էի, տեղեկացնում եմ, որ որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։


Հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը՝ հայտնել եմ հնչեցված հարցերի վերաբերյալ իմ ունեցած ողջ տեղեկությունները և վերահաստատել պատրաստակամությունս հետագայում եւս վարույթին օրենքով սահմանված կարգով մասնակցելու վերաբերյալ։


Հասկանալով մեր հայրենիքի կյանքի կարևորագույն ժամանակահատվածին՝ 44-օրյա պատերազմին վերաբերող իրադարձությունների բուն ընթացքն ու պատճառահետևանքային կապերը բացահայտելու հանրային պահանջը՝ առաջիկայում իմ իրական լիազորությունների ու իրազեկվածության սահմաններում նաև հանրայնորեն կներկայացնեմ որոշ հարցերի պատասխաններ», - ասված է նրա հայտարարության մեջ։


Կա կոնսեսուս առ այն, որ Հայաստանի համար Արցախի թեման փակ է. Տիգրան Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար