23.07.2025
«Կոլցո»-ն դարձավ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումը. Արցախի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը: Այդ մասին «Իզվեստիա»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը Կազանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։


Փաշինյանը խոսել է ընտրություններից հետո Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների հեռանկարների մասին: Նա նշել է, որ այդ հարցը պետք չէ նույնիսկ քննարկել։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը», - ընդգծել է նա:


Վարչապետի պաշտոնակատարը նաև խոսել է սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: «Կարևոր է, որ ընտրություններն ազատ լինեն, և Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան օրինականության ու ազատ կամարտահայտության պայմաններում ընտրել նոր խորհրդարան», - ասել է նա։

Նախագահը հայ գերիների վերադարձն ապահովելու հարցով նամակ է հղել ԿԽՄԿ նախագահին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին