20.04.2025
Հեռացնե՛նք Նիկոլին. ընտրությունների չեղարկման դեպքում պայքարը կշարունակվի փողոցում. Ասրյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք և 19 մահ

Հայաստանում ապրիլի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 212114 դեպք, որոնցից 192281-ն` առողջացած, 3984-ը` մահվան ելքով:


Ինչպես հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14854 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 955515 թեստավորում:


«Այսպիսով` երեկ կատարվել է 4015 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք (17,8%): Ունենք 1123 առողջացած և 15 մահվան դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 995 է», - ասված է հաղորդագրության մեջ:


 


 

Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար