23.11.2024
Մերկելն անհանգստացած Է Բելառուսում, Ուկրաինայի արևելքում և Արցախում ստեղծված իրավիճակով
prev Նախորդ նորություն

Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ԱԽ նիստին նախագահի և իր ելույթները

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել է Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը եւ որից հետո իր ելույթն ամբողջությամբ։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ի պատասխան համացանցում հայտնված ԱԽ նիստի ձայնագրությանը:


Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ներկայացնում է, թե 2020 թվականի սեմպետմբերի 27-ին սկսված պատերազմում ինչ իրավիճակ է հայկական կողմում:


ArmLur.am-ի հետ զրույցում ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով հրապարակված ձայնագրությանը ասաց. «Պահանջում եմ հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը եւ որից հետո իմ ելույթը ամբողջությամբ»։


Ավելի վաղ Օնիկ Գասպարյանը հայտարարել է. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:


Ամիսներ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց Գասպարյանին ստախոսության մեջ՝ նշելով, որ պատերամզի չորրորդ օրը ԳՇ պետը ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկ չի արել:

Արդյունքում, ապրիլի 15-ին ԱԽ-ն ներկայացրեց 30.09.2021 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝ քաղվածք № 2), որոնցում պարոն Գասպարյանը հայտնում է.


«Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել … » հավելելով. « … Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք … », եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»: