23.11.2024
Ստեփանակերտում առաջիկա երկու տարվա ընթացքում ավելի քան 1000 բնակարան կշահագործվի. նախագահ
prev Նախորդ նորություն

Մերկելն անհանգստացած Է Բելառուսում, Ուկրաինայի արևելքում և Արցախում ստեղծված իրավիճակով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեքշաբթի հայտարարել է, որ իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արևելքում, Ղրիմում, Մերձդնեստրում, Հարավային Օսիայում, Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում մտահոգություն է առաջացնում:


Այս մասին նա տեսաուղերձ է հղել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի մասնակիցներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Եթե նայենք Եվրոպայի արտաքին սահմաններին, ապա մեզ համար ակնհայտ կդառնա, որ այսօր էլ խաղաղությունն ու անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումն ինքնին հասկանալի բան չեն։ Իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արեւելքում եւ Ղրիմում, Մերձդնեստրում, Հարավային Օսիայում, Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում եւ, իհարկե, Սիրիայում եւ Լիբիայում ավելի քան մտահոգիչ է», - ասել է Մերկելը:


«Այնտեղ ամենուր մենք տեսնում ենք, թե ինչպես են հիմնական իրավունքները և ոչ պակաս մամուլի ազատությունը հայտնվում ճնշման տակ։ Եթե մենք դա թույլ տանք անել եւ մի կողմ նայել, ապա մենք կհամակերպվենք այն բանի հետ, որ բուն եվրոպական նախագիծը հարցականի տակ կհայտնվի», - կարծում է նա։


Կանցլերը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթները «երբեմն դանդաղ» են կատարվում կամ ընդհանրապես չեն իրականացվում:


Մերկելը նաեւ կարծում է, որ, չնայած Մոսկվայի հետ հարաբերություններում առկա տարաձայնություններին, պետք է երկխոսություն պահպանել Ռուսաստանի հետ: Ընդ որում նա խոստովանել է, որ այժմ «շատ են հակամարտությունները, որոնք բարդացնում են հարաբերությունները» Ռուսաստանի հետ։ Նա նաեւ ընդգծել է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պահպանման կարեւորությունը: