19.04.2025
Սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ կա. ԿԳՄՍՆ փոխնախարար
prev Նախորդ նորություն

Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկեցին արցախահայության առջև ծառացած մարտահրավերները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:


Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։


Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկեցին արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և արցախյան երկրորդ պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առումով երկուստեք կարևորվեց համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։


Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ներկա պայմաններում արցախահայության, մասնավորապես զոհված, գերության մեջ գտնվող զինվորականների և անհայտ կորածների ընտանիքների հոգևոր խնամքի և աջակցության Մայր Աթոռի ծրագրերին։ Այս կապակցությամբ Արցախի նախագահը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը Մայր Աթոռի և նրա աշխարհասփյուռ թեմերի զորակցության համար պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում։


Վեհափառ Հայրապետը և նախագահ Արայիկ Հարությունյանը արծարծեցին նաև Արցախի բռնազավթված տարածքներում պատմա-մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, դրանց նկատմամբ ոտնձգությունների և վայրագությունների կասեցման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերը։


Գագիկ Ջհանգիրյանը չէր կարող ԲԴԽ անդամ, քանի որ չունի գիտական աստիճան. Էդգար Ղազարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար