25.11.2024
Հայ և օտարերկրյա պաշտոնյաներն ընդունել են ՀՀ-ին նվիրաբերված թթվածնի խտացուցիչ սարքերը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտնեց, թե երբ է հրաժարական տալու

Նիկոլ Փաշինյանը հրաժարական է պատրաստվում տալ ապրիլի վերջին տասնօրյակում: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց անձամբ Փաշինյանը։


Նրա խոսքով, դրանից հետո, համաձայն խորհրդարանական ուժերի և ՀՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավարվածությունների, պատշաճ ընթացակարգերը պահպանելու համար 7-րդ օրը տեղի կունենա վարչապետի ընտրություն։


«Ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի։ «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ չի ընտրի։ Երկրորդ անգամ ես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների 1/3-ի կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, կրկին վարչապետ չի ընտրվի։ Աժ-ն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո կնշանակվեն ընտրություններ 2021 թ. հունիսի 20-ին», - ասաց Փաշինյանը։


Նա ընդգծեց՝ ովքեր այլ ճանապարհով կգնան և ժողովրդի առջև ստանձնած քաղաքական պայմանավորվածություններից կփորձեն շեղվել, քաղաքական ինքնասպանություն կգործեն։


«Այդ դեպքում տեղի կունենա հետևյալը՝ «Իմ քայլը» խմբակցությունն ինձ կընտրի վարչապետ և դրանով թեման կփակվի։ Կարծում եմ, որ ոչ մեկը քաղաքական ինքնասպանության գնալու փորձ չի անի», - հավելեց նա: