24.11.2024
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ծանրաբեռնվածությունը 2020-ին զգալիորեն աճել է
prev Նախորդ նորություն

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում տնակներում ապրողների համար բազմաբնակարան շենք կկառուցի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում մեկնարկել է երկու բազմաբնակարան շենքերի և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները:


Հիմնադրամից հայտնում են, որ արդյունքում կլուծվի աղետի հետևանքով տնակներում ապրող շուրջ 40 ընտանիքի կացարանի խնդիրը, ովքեր նոր կյանք կսկսեն հարմարավետ ու կահավորված բնակարաններում:


Ծրագրի իրագործման նպատակով Մուշ-2 թաղամասում 5800 քմ հողատարածք է տրամադրվել, որից շենք, շինությունների ընդհանուր մակերեսը 4200 քմ է: Կստեղծվի կանաչապատ տարածք, որը կծառայի թաղամասի մյուս բնակիչներին ևս: Բնակարաններն ու մանկապարտեզը սնուցվելու են արևային հոսանքով, որի շնորհիվ էապես կկրճատվեն շենքի բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսերը։ Տանիքներին արևային վահանակների տեղադրումը ևս կատարվելու է «Հայաստան» հիմնադրամի ծրագրերի շրջանակում։


Հրապարակված տեսանյութում նշվում է, որ շահառուների ընտրությունը կկատարվի հիմնականում սոցիալապես անապահով բնակիչներից` Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությամբ։


Ըստ նախագծի՝ շենքերը շահագործման կհանձնվեն 2022 թվականի կեսերին: