23.11.2024
Ադրբեջանցիները Շուշիից ներխուժել են Ստեփանակերտ, պղծել ցուցանակ. Wargonzo
prev Նախորդ նորություն

Միջին աշխատավարձն ավելացել է 11 հազարով, աշխատողների թիվը կրճատվել` 8 հազարով. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարել է, որ փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ Հայաստանում աշխատատեղերի թիվը պակասել է 8000-ով: Միևնույն ժամանակ նրա խոսքով, փետրվար ամսին միջին աշխատավարձը ավելացել է շուրջ 11 հազարով:


«2020-ի ընթացքում միջին աշխատավարձի դաշտում տեղի են ունեցել փոփոխություններ, դրանք շարունակվում են նաև 2021-ի ընթացքում», - ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:


Մասնավորապես, նրա խոսքով, վերջին տվյալներով՝ փետրվար ամսվա միջին աշխատավարձի տարբերությունը կազմել է 11 հազար դրամ՝ 193 հազարից դառնալով 204 հազար դրամ:


«Մենք ուսումնասիրել ենք նախ աշխատատեղերի տարբերությունը: Թիվը 8000-ով պակաս է, քան անցյալ տարի՝ համեմատելի ամսում: Այդ 8000 աշխատատեղերը բաժին են ընկնում համավարակի հետևանքով խոցելի ոլորտներին՝ հասարակաակն սնունդ, կացության կազմակերպում, հյուրանոցային տնտեսություններ»,- ասաց Հովհաննիսյանը:


Մինչև 150 հազար դրամ և 150 հազար դրամից ավելի աշխատավարձերի սեգմենտներում տեղի է ունեցել հետևյալ փոփոխությունը. «Ավելի շատ աշխատավարձի բաձրացումը տեղի է ունեցել հենց այդ շեմի շրջակայքում. մինչև 150 հազար ստացողներինը բարձրացել է 150-ից ավելի, առավել բարձր դաշտերում՝ 200-ից ավելի»:


ՊԵԿ նախագահը սա պայմանավորեց իրենց վարչարարության արդյունավետությամբ, որի արդյունքում աշխատավարձերի չափերը հնարավորինս ճիշտ են ներկայացվել հարկային հաշվարկներում: «Ինչպես նաև իրենց ազդեցությունն են ունեցել կառավարության կողմից բազմաթիվ միջոցառումներով տնտեսավարողներին և աշխատակիցներին տրամադրված գումարները»,- նշեց Հովհաննիսյանը: