20.04.2025
ՀՀ ԱԳՆ-ն շարունակելու է աշխատել Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության համար
prev Նախորդ նորություն

Եվրոպան սա պետք է տեսնի, որպեսզի հասկանա. եվրոպացի պատգամավորը Եռաբլուրում (լուսանկարներ)

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նախօրեին Եռաբլուր զինվորական պանթեոն է ուղեկցել Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին:


"Ես հաճախ եմ այցելում Եռաբլուր. այս անգամ Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քսավիե Բելամիի ընկերակցությամբ էի:

Երևանի այս գերեզմանատանը Ղարաբաղյան պատերազմի զոհ դարձած զինվորների շիրիմները ձգվում են այնքան, որքան աչքը կարող է տեսնել. նրանց մեծ մասը 18 կամ 19 տարեկան են:


«Եվրոպան սա պետք է տեսնի, որպեսզի հասկանա, թե ինչ էր այդ պատերազմը», - հայտարարեց Ֆրանսուա-Քսավիե Բելլամին նայելով այդ գերեզմաններին»,- Facebook-ի իր էջում գրել է Ֆրանսիայի դեսպանը:





 


 

Դավթի կերպարը տեսակ է, որին կորցրել ենք. Ֆրանսիական թատերախումը կներկայացնի հայկական էպոսը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար