24.11.2024
Հրապարակվել է Արցախի ՄԻՊ 2020թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը
prev Նախորդ նորություն

Սուրեն Գրիգորյանն այլևս պատգամավոր չէ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն:


«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է Միրզոյանի ստորագրած արձանագրության մեջ:


VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սուրեն Գրիգորյանի կողմից մանդատը վայր դնելը պայմանավորված է գործադիր մարմնում աշխատանքի անցնելու առաջարկով: Ըստ այդմ, առաջիկայում Գրիգորյանը կնշանակվի արդարադատության փոխնախարար: 


Նշենք, որ ցուցակում նրան հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը: Նա վերցնելու է մանդատը: