8.06.2025
«Սանիթեք»-ն ու «Elias Doumet»-ը դիմել են միջազգային արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի
prev Նախորդ նորություն

Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից:


Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Յամադային իր դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարված աշխատանքի համար եւ բարձր գնահատել Ճապոնիայի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:


Դեսպան Յամադան իր հերթին վերահաստատել է Ճապոնիայի պատրաստակամությունն աջակցել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին եւ անձնապես շնորհակալություն հայտնել Արարատ Միրզոյանին երեք տարիների ընթացքում համագործակցության համար:


Կողմերը հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչի վերաբերյալ խորհրդարանի խոսնակն ընդգծել է հայկական կողմի համար հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի առաջնահերթությունը:


 

Երևանի երկու 18-ամյա բնակիչները բռնվել են երկաթուղու մալուխի գողության փորձի ժամանակ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին